Բաժիններ՝

Թուրքիան ֆինանսավորում է Մառնեուլիի ռազմական օդանավակայանի արդիականացումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովը դիտարկել է Վրաստանի նախագահի կողմից վավերացման նպատակով ներկայացրած փաստաթղթերը:

Դրանց թվում են ընդգրկվել նաև Վրաստանի ու Թուրքիայի միջև ռազմական-ֆինանսական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը և Վրաստանի ու Թուրքիայի կառավարությունների միջև ֆինանսական օգնության մասին համաձայնագիրը:

Այդ փաստաթղթերի համաձայն Թուրքիան 900.000 լիրա (ավելի քան 510.000 դոլար) է հատկացնելու Վրաստանին՝ ռազմական նպատակներով ապրանքների ու ծառայությունների գնման և Մառնեուլիի օդանավակայանի արդիականացման համար: Այս մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանձնաժողովը հավանության է արժանացրել ներկայացված համաձայնագրերի վավերացումը:

Հիշեցնենք, որ Մառնեուլիում է գտնվում Վրաստանի ռազմաօդային ուժերի բազան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս