Ադրբեջանը պլանավորել է Իրանում բացել երեք նոր հյուպատոսություն
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը պլանավորել է Իրանում բացել երեք նոր հյուպատոսություն: Դրանք պետք է բացվեն Մեշհեդ, Գիլան և Մազանդարան նահանգներում:
Այս մասին Մազանդարանում տեղի Առևտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: Վերջինիս խոսքերով՝ այդ քայլը հնարավորություն կընձեռի ընդլայնել հյուպատոսական դաշտի գործունեությունը:
Ադրբեջանցի դեսպանը նկատել է, որ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսությունն էական դեր է խաղում երկկողմանի, այդ թվում նաև առևտրային հարաբերությունների զարգացման գործընթացում: