Բաժիններ՝

Սիրեկան պապը թոռանը դրդել է, որ քարերով հարվածի հարևանին և հայտնվել է դատարանում

Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Սիրեկան Ս.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հոկտեմբերի 04-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր-Խարբերդ թաղամասի 11 փողոցի թիվ 127/7 տան մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հարևան Ռոբերտ Գ.-ի հետ, որի ընթացքում վերջինիս ծեծի ենթարկելու դիտավորությամբ օգտագործել է նշված հանցագործության համար օրենքով սահմանված տարիքի չհասած՝ 1997թ. ծնված իր թոռանը՝ Հենրիկ Ս.-ին, ով Սիրեկան Ս.-ի դրդմամբ քարերով հարվածել է Ռ.Գրիգորյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Սիրեկանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իսկ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի` ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել նույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս