ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են ևս մեկ հանդիպում Փարիզում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հաջորդ շաբաթ ևս մեկ հանդիպում անցկացնել Փարիզում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:

Վերջինիս խոսքերով՝ ևս մեկ անգամ տարածաշրջան այցելելուց առաջ համանախագահները պլանավորել են արտգործնախարարների հետ ևս մեկ հանդիպում կազմակերպել Փարիզում. «Մենք այդպիսի առաջարկ ենք արել կողմերին և դեռ պատասխանի ենք սպասում: Պլանավորված է, որ այդ հանդիպումը կանցնի Փարիզում մոտ ժամանակներս, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ»:

Ֆորը նաև ընդգծել է, որ համանախագահների պլանների համաձայն՝ նախ առանձին հանդիպումներ կանցկացվեն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, իսկ հետո հանդիպումը կանցկացվի «3+2» ձևաչափով:

Հիշեցնենք, որ համանախագահները վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպել են այս տարվա հունվարի 28-ին, Փարիզում:

Տեսանյութեր

Լրահոս