Բաժիններ՝

62-ամյա տղամարդը կրակել էր՝ թափառող շներին վախեցնելու նպատակով

Ոստիկանության Շիրակի մարզի պարեկային ծառայության 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկները փետրվարի 22-ի ժամը 08.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայն:

Նրանք նշված վայրից ոստիկանության Մուշի բաժին են ներկայացրել 62-ամյա տղամարդու: Նրա մոտ եղել է «Վեպռ» տիպի հրազեն, որի փամփշտատուփում կար 7,62 մմ տրամաչափի 4 փամփուշտ:

Տղամարդը հայտնել է, որ հրազենի համար ունի համապատասխան թույլտվություն: Նաև հայտնել է, որ կրակել էր թափառող շներին վախեցնելու նպատակով:

62-ամյա տղամարդը, կազմված փաստաթղթերը և հրազենը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս