Բաժիններ՝

Երևանում կհիմնվի ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող մարզահամալիր

Կառավարության որոշմամբ ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա 37 հասցեում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է հետ վերցնել Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցից և 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ամոյան եղբայրների անվան մարզահամալիր» ՀԿ-ին: Վերջինս պարտավորվում է կատարել 373 000 000 ՀՀ դրամի ներդրում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքներ: Արդյունքում, Երևանում կստեղծվի ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող մարզահամալիր: Համաձայն ներկայացված ծրագրի՝ Երևանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցի բոլոր աշակերտները յուրաքանչյուր օր՝ առավոտյան 8։30-14։30 ժամանակահատվածում, իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերը կանցկացնեն հիմնանորոգված մարզադահլիճներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս