Իսրայելի արտգործնախարարը ժամանել է Կիև
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը այսօր պաշտոնական այցով ժամանել է Կիև, որտեղ սպասվում Է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
«Սա Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Ուկրաինա անցյալ տարի այդ երկիր Ռուսաստանի ներխուժումից հետո», – ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ։
Պարբերականը նշում է, որ այցի ընթացքում Քոհենը նաև հանդիպում կունենա Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և հրեական սփյուռքի անդամների հետ։ Նրա այցի ընթացքում Կիևում կվերաբացվի Իսրայելի դեսպանատունը, որը փակվել էր ռազմական գործողությունների պատճառով:
Իր ժամանման մասին տեղեկացնող թվիթերյան գրառման մեջ Իսրայելի ԱԳ նախարարը նշել է, որ վերջին տարվա ընթացքում Իսրայելը կանգնած է եղել ուկրաինացի ժողովրդի կողքին: