«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն ու ԱԽ քարտուղարը քննարկել են Հայաստանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/Armen-Grigoryan.jpg)
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 14-ին Ազգային ժողովում հանդիպել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:
Ինչպես տեղեկանում ենք խմբակցության «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի շուրջ առկա անվտանգային իրավիճակը, ՀՀ անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները, անվտանգության բնագավառում իրականացվող օրենսդրական քաղաքականությունը: