Բաժիններ՝

Ճապոնիան որոշել է արագացնել ԱՄՆ-ից Tomahawk հրթիռների գնումը

Ճապոնիայի ղեկավարությունը քննարկում է ԱՄՆ-ից Tomahawk թևավոր հրթիռներ գնելու հնարավորությունն արդեն 2023 ֆինանսական տարում, այլ ոչ թե հաջորդ մի քանի տարիների ընթացքում, ինչպես նախապես պլանավորվել Էր, հաղորդել են ճապոնական լրատվամիջոցները:

Կառավարությունում լրատվամիջոցների աղբյուրներն ասում են, որ այդ քայլն, ըստ երևույթին, արտացոլում է Տոկիոյի ցանկությունը՝ «Չինաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքի պայմաններում» հնարավորինս շուտ սպառազինությունը համալրել մեծ հեռահարության հրթիռներով՝ բարելավելու Ճապոնիայի զսպման ուժերի արդյունավետությունը: Ըստ աղբյուրների՝ կառավարությունը դիտարկում է մինչև 500 Tomahawk հրթիռներ գնելու հնարավորությունը:

Ակնկալվում է, որ Ճապոնիան կգնի վերջին մոդելի հրթիռներ, որոնք օգտագործում են ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը, և որոնք կարող են արձակվել Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգով զինված ճապոնական Էսկադրային ականակիրներից։

Tomahawk-ի գործողության շառավիղը 1600 կմ է։ ԱՄՆ-ից Tomahawk հրթիռներ գնելու Ճապոնիայի մտադրության մասին երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հայտնել էր հունվարին կայացած իրենց հանդիպման ընթացքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս