Ստոլտենբերգը մտադիր է մինչև հոկտեմբեր թողնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որն այդ պաշտոնն զբաղեցնում Է իններորդ տարին, մտադիր չէ երկարաձգել իր մանդատը, կիրակի օրը հաղորդել է Le Figaro թերթը՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուին։

«Գլխավոր քարտուղարի մանդատը երկարացվել է երեք անգամ, և նա պաշտոնավարել է, ընդհանուր առմամբ, գրեթե ինը տարի», – հրատարակությունը մեջբերում Է մամուլի քարտուղարի խոսքը։ Նրա խոսքով՝ Ստոլտենբերգը «մտադրություն չունի խնդրել, որպեսզի իր մանդատը կրկին երկարաձգվի»: Թերթը հիշեցնում է, որ 2022 թվականի մարտին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների ղեկավարները որոշում Էին ընդունել երկարաձգել Ստոլտենբերգի մանդատը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։

Այն ժամանակ հայտարարվել Էր, որ մանդատի ավարտից հետո նա կգլխավորի Նորվեգիայի կենտրոնական բանկը։ Սակայն, ինչպես նշում Է Le Figaro-ն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հրաժարվել է այս պաշտոնից։ Նորվեգիայի նախկին վարչապետը, որի 64 տարին լրանում Է մարտին, դաշինքը գլխավորում Է 2014 թվականի հոկտեմբերից։

Տեսանյութեր

Լրահոս