Արարատ Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/1103886.jpg)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: