Բաժիններ՝

ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 12 301 դեպք Է հայտնաբերվել՝ առավելագույնը 2022 թ.-ի հոկտեմբերից ի վեր

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 12 301-ով: Նախորդ օրը հաստատվել էր COVID-19-ով վարակման 10 389 դեպք։

Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի հաղորդած տեղեկությունները։ Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը 2022 թ.-ի հոկտեմբերի 16-ից ի վեր, երբ շտաբը հայտնել էր 12 354 դեպքի մասին:

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերել են վարակման 22 035 133 դեպք։ Մահվան դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 41-ով՝ նախորդ օրվա 44-ի դիմաց՝ հասնելով 395 447-ի: Ապաքինվածների թիվը մեկ օրում կազմել է 8 685՝ նախորդ օրվա 8 104-ի դիմաց, և կազմում է 21 410 128։ Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում հոսպիտալացրել են 1389 հիվանդի՝ նախորդ օրվա 1393-ի դիմաց (0,3 տոկոսով նվազում)։ Հոսպիտալացումների թիվն աճել է 36 տարածաշրջաններում և նվազել՝ 38-ում, 11 սուբյեկտներում իրավիճակը չի փոխվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս