Կնիքները թաց անձեռոցիկներով մաքրվում են (տեսանյութ)

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբում արձանագրել են, որ անձնագրերի կնիքները թաց շորերի կամ անձեռոցիկների միջոցով հեշտությամբ մաքրվում են:

«Մենք տարբեր տեղերից ահազանգ ենք ստացել, որի հիման վրա որոշեցինք փորձել իսկությունը: Խոնավ անձեռոցիկով, շատ թեթև հպումով փորձեցինք մաքրել ու կնիքն անհետացավ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի անդամ Դավիթ Սանասարյանը:

Իսկ ԿԸՀ-ից հայտնում են, որ թանաքանյութն այնպիսի բաղադրություն ունի, որ որևէ կերպ չի մաքրվում:

Ի դեպ, տեսանյութում խոնավ անձեռոցիկով մաքրել են 168.am-ի թղթակցի անձնագրի մեջ դրված կնիքը, որը հեշտությամբ անհետացել է:

Տեսանյութեր

Լրահոս