Հայաստանից 4 ձյուդոիստ կմասնակցի Եվրոպայի բաց առաջնությանը
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/dzyudo2.jpg)
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամները կմասնակցեն Սոֆիայում կայանալիք Եվրոպայի բաց առաջնությանը:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք EUROPEAN OPEN 2023 մրցաշարին Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ` 60 կգ Գասպար Հայրապետյան, 66 կգ Արտյոմ Ղալաչյան, 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյան և Ֆերդինանդ Կարապետյան:
EUROPEAN OPEN 2023-ին մասնակցում են 45 երկրի 441 ներկայացուցիչ: Այն կմեկնարկի փետրվարի 11-ին և կեզրափակվի 12-ին: