«Ամեն ինչ այնպես է, ինչը մշտապես ասել ենք՝ գործընթաց է, որին պետք չէ խանգարել». Ալեն Սիմոնյանը՝ Լավրովի հայտարարության մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վերջերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը և հարցին՝ ինչո՞ւ Երևանը պաշտոնապես չարձագանքեց Լավրովի հայտարարությանը: Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Երեկ իմ գործընկերոջը հարցազրույց տալով՝ դրան մի փոքր անդրադարձել եմ։ Ի՞նչ արձագանքենք, ասենք՝ ամեն ինչ այնպես է, ինչը մենք մշտապես ասե՞լ ենք, և մեզ մեղադրել ու ասել են, չէ՝ իրականում այդպես չէ։ Մոռացել էիք, որ մեր գործընկերները եկել էին այստեղ ռուս պատգամավորի հետ կապված, չէին գալիս ՍԴ դատավորի ընտրության վերաբերյալ նիստին, բայց եկել էին ռուս պատգամավորին պաշտպանելու։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, կարծում եմ՝ գործընթաց է, որին հիմա պետք էլ չէ խանգարել։ Մեծ առումով մեզ համար որևէ նոր բան չի հնչել»։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին՝ Վահան Նարիբեկյանին՝ իր ընկերոջը, աշխատանքից ազատելու պատճառների մասին լրագրողների հարցին, և արդյո՞ք դա կապ ուներ մամուլում հրապարակված այն տեղեկության հետ, թե պատգամավորների օգնականները բողոքել են իրենց պարգևավճար չտալու համար։

ԱԺ նախագահն ընդգծեց, որ մամուլի հրապարակումները, թե պատգամավորների օգնականները պարգևավճար են պահանջում և Նարիբեկյանին աշխատանքից ազատելը փոխկապակցված չեն։

Կարդացեք նաև

«Պարոն Նարիբեկյանին գործից ազատելու որոշումը կայացվել է դեկտեմբեր ամսին, որին ինքը տեղյակ էր»,- շեշտեց նա։

Թե ինչո՞ւ է աշխատանքից ազատվել, Ալեն Սիմոնյանը նախ պատասխանեց, որ պետք չէ բացահայտել, այնուհետև հավելեց՝ այդ հարցին արդեն պատասխանել է»:

«Որևէ մեկը որևէ ընկերոջ այդ տրամաբանությամբ գործի չի ընդունում, որ հետո ազատի իր ընկերոջը կամ աշխատակցին։ Ես արդեն ձեզ ասացի՝ դեկտեմբեր ամսին որոշում է  կայացվել, դրա հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ պարոն Նարիբեկյանը ցանկություն ունի մասնավոր դաշտում շարունակել գործունեությունը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս