Բաժիններ՝

Քաթչերի սիրուհու խորհուրդները դերասանի նոր ընկերուհուն

Հայտնի դերասան Էշթոն Քաթչերի նախկին սիրուհին՝ Սարա Լիլը, Քաթչերի նոր ընկերուհուն՝ դերասանուհի Միլա Կունիսին, խորհուրդ է տվել աչքը Քաթչերի վրա պահել: Հենց Սարա Լիլի պատճառով է Քաթչերը բաժանվել նախկին կնոջից` դերասանուհի Դեմի Մուրից:

«Միլան պետք է շատ զգույշ լինի Էշթոնի հետ: Մեկ անգամ դավաճանելուց հետո նա կրկին կարող է դավաճնել: Նա բավական մեծ ցուցակ ունի»,- ասել է Էշթոնի նախկին սիրուհին:

Վերջինս մանրամասներ է պատմել նաև իր և Քաթչերի սեռական հարաբերությունների մասին: Ըստ Սարա Լիլի՝ ինքը Քաթչերի հետ սեռական հարաբերություններ ունեցել է երկու անգամ, որից հետո վերջինս իրեն առաջարկել է խմբակային սեքսով զբաղվել:

Աղջիկը պատմել է նաև, որ Քաթչերն իրեն վստահեցրել է, որ ամուսնացած չէ: «Ես զղջում եմ կատարվածի համար: Շատ վատ իրավիճակ է: Ես ցանկություն չեմ ունեցել կործանել նրանց ամուսնությունը»,- ասել է Սարա Լիլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս