Բաժիններ՝

Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի շրջանակներում համաձայնագրերի մոտավորապես 20%-ից

Ուկրաինան դե յուրե մնում է ԱՊՀ-ի կազմում, սակայն դուրս է եկել Համագործակցության շրջանակներում համաձայնագրերի և պայմանավորվածությունների մոտավորապես 20%-ից, լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ Այդ մասին տեղեկանում ենք «БелТА» գործակալությունից:

«Ուկրաինայի ղեկավարությունը որոշում է ընդունել դուրս գալ մի ամբողջ շարք համաձայնագրերից. ԱՊՀ-ի շրջանակներում համաձայնագրերի և պայմանավորվածությունների շուրջ 20%-ից նրանք դուրս են եկել, քանի որ Ուկրաինայի ղեկավարության կարծիքով՝ հանրապետության մասնակցությունն այդ համաձայնագրերին կորցրել է արդիականությունը», – ասել է Սերգեյ Լեբեդևը։

Այսօր Մինսկում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում տեղի է ունենում Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններին առընթեր ԱՊՀ-ի մասնակից պետությունների մշտական ​​լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը:

Պլանավորվում է, որ նիստում կներկայացվի 2023 թ.-ին ԱՊՀ-ում Ղրղզստանի նախագահության հայեցակարգը և դրա իրականացման միջոցառումների պլանը։

Մշտական ​​ներկայացուցիչները նաև կքննարկեն ապրիլի 14-ին Տաշքենդում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագիծը և կհաստատեն 2023 թ.-ին խորհրդի աշխատանքի պլանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս