Ես վստահ եմ, որ Նիկոլը, հերթական անգամ չի հակադարձելու Ալիևին և չի պաշտպանելու հայ ժողովրդի շահերը. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եգիպտոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում, Ալիևը կրկին ասել է, իբրև Արցախի հարցն արդեն լուծել վերջացրել են և Հայաստանը պետք է կնքի (պարտադրված) «խաղաղության» պայմանագիր:
Եգիպտոսի նախագահը Բաքվից ժամանել է Երևան, և Նիկոլը համարժեք հնարավորություն ունի ուղիղ անդրադառնալու Ալիևի այդ հայտարարությանը:
Արցախի հարցը լուծված չէ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովրդին դեռևս հնարավորություն չի տրվել իրացնելու իր ինքնորոշման միջազգային իրավունքը (սկզբունքը): Արցախը շարունակում է իր ազատության և ինքնիշխանության համար պայքարը: Հումանիտար աղետի վերածվող 48-օրյա շրջափակումը ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ ի տարբերություն Ալիևի կարծիքի` այդ պայքարը չի´ ավարտվել: Աշխարհը դա տեսնում և արձագանքում է Ադրբեջանին ուղղված իր բազմաթիվ կոչերով ու պահանջներով:
Ես վստահ եմ, որ Նիկոլը, հերթական անգամ չի հակադարձելու Ալիևին և չի պաշտպանելու հայ ժողովրդի շահերը: Բայց դա դեռևս ոչինչ չի նշանակում: Հայաստանը վաղուց չունի իր իշխանությունը և այս մասին աշխարհը ևս գիտի…»: