Դադարեցվել է Երևանի Իսակովի պողոտայում և Փարաքարում գործող բենզալցակայանների աշխատանքը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևանի Իսակովի պողոտա ,23 հասցեում գտնվող «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան, 43 հասցեում շահագործվող բենզալցակայանում։
Ինչպես տեղեկացրին տեսչական մարմնից, հետազոտության արդյունքում նշված հասցեներում գործունեություն ծավալող բենզալցակայաններում հայտնաբերվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։
Արդյունքում՝ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից կայացվել են «Է․ Ս․ Է․ ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից Իսակովի պողոտա, 23 և Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Ի․Գասպարյան, 43 հասցեներում շահագործվող բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումներ։