Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին
![](https://168.am/wp-content/uploads/2023/01/1102705.jpg)
Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
Տարհանման պատճառը դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումն է: