Բաժիններ՝

Աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ Հրազդանի ԲԿ է տեղափոխվել 12 երեխա

Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

Տուժածներից 4-ն արդեն տուն է գնացել։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս