Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների և Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի նիստերը տեղի կունենան փետրվարի 14-15-ը Բրյուսելում։ Այս մասին հաղորդում է  Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը՝ պաշտպանության նախարարների մակարդակով, տեղի կունենա փետրվարի 14-15-ը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Այն կնախագահի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգըե, – նշվում է հաղորդագրությունում: «Փետրվարի 14-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կկայանա Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի առանձին նիստ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել են մամուլի ծառայությունում։

Ինչ վերաբերում է հանդիպումների ծրագրին, ապա այն կհրապարակվի ավելի ուշ, հավելել են մամուլի ծառայությունում։ Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի վերջին նիստը, որը հրավիրվել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից, տեղի է ունեցել հունվարի 20-ին Գերմանիայի ամերիկյան «Ռամշտայն» ավիաբազայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս