Բաժիններ՝

Իսրայելական ուժերի հետ բախումների հետևանքով Ջենինում շուրջ մեկ տասնյակ պաղեստինցի Է զոհվել

Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինծառայողների հետ այսօր առավոտյան տեղի ունեցած բախումների հետևանքով 13 պաղեստինցի է զոհվել:

Այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը: Լրատվամիջոցը նշում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը փորձում էր խափանել պլանավորված ահաբեկչական հարձակումները, ինչպես նաև կալանքի տակ վերցնել հետախուզման մեջ գտնվող առնվազն երեք ջիհադիստ ահաբեկիչների: Հաղորդվում է, որ ահաբեկիչներից երկուսը փախուստի ժամանակ սպանվել են Իսրայելի իրավապահների կողմից, իսկ երրորդը հանձնվել է: Եվս մեկ զինված անձ սպանվել է, երբ փորձել է հարձակվել Իսրայելի անվտանգության ուժերի վրա: Jerusalem Post-ը նշում է, որ այլ տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը 13 է:

Ըստ «РИА Новости» գործակալության՝ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է 9 զոհի մասին։ «Այսօր առավոտից Ջենինում իսրայելական ագրեսիայի զոհերի թիվը հասել է 9-ի, նրանց թվում տարեց կին կա», – ասվում է Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարար Մայ Էլ Քելան հայտարարել էր, որ իսրայելական զորքերը շտապօգնության մեքենաներին թույլ չեն տալիս հասնել տուժածներին՝ նրանց լուրջ վտանգի ենթարկելով: Նա նաև խոսել է Ջենինի հիվանդանոցի վրա հարձակման մասին, որի վրա արցունքաբեր գազով բալոններ են նետել, ինչի հետևանքով բազմաթիվ հիվանդներ են տուժել, այդ թվում՝ երեխաներ։ Էլ Քելան Կարմիր Խաչին և միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել Ջենինի իրադրությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս