18-ամյա Ալեքսանդր Բ.-ն hետախուզվում էր Արցախի ոստիկանության կողմից
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ԱՎՎ Մաշտոցի անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին հայտնաբերվել և Մաշտոցի բաժին է ներկայացվել 18-ամյա Ալեքսանդր Բ.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 7-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի (Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող պահանջները կամ կանոնները խախտելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: