Անահիտ Ավանեսյանը Կատարում ներկայացրել է առողջապահության ոլորտում ներդրումային հնարավորությունները
Կատարի Պետություն աշխատանքային եռօրյա այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հետ: Քննարկվել են հայ-կատարական միջպետական համագործակցության զարգացման ուղղություններն ու ծրագրերը, այդ թվում` առողջապահության ոլորտում:
Կատարի Պետության ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Իբրահիմ Ալ-Մահմուդի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում Հայաստանի ներդրումային հնարավորությունները, հայ-կատարական միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում նախապատրաստական աշխատանքները;
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կորնկրետ ծրագրի շրջանակներում շարունակել ներդրումային գործակալության հետ համագործակցությունը: