 
                        Պուշկինի թունելը գիշերը ժամանակավորապես կփակվի
 
                                    Պուշկինի թունելը հունվարի 25-ին ժամը 01.00-05.00-ն փակ է լինելու։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, նշելով, որ Պուշկինի թունելի երթևեկելի հատվածում գտնվող դիտահորի կոտրվածքի հետևանքով երթևեկության համար առաջացել է խոչընդոտ։
Թունելը սպասարկող ընկերության աշխատակիցների կողմից տվյալ դիտահորն ապամոնտաժվելու է, և տեղադրվելու է նորը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        