Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՔՊ-ական պատգամավորներին
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային Ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը: