Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Հունվարի 7-ին, ժամը 01.55-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի մոտ վրաերթի էր ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 23-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 60-ամյա Մկրտիչ Մկրտչյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: