Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանը հունվարի 23-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին տեղեկանում ենք Սուրեն Պապիկյանի գրառումից:

«Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Քննարկել ենք տարածաշրջանային վերջին զարգացումները։ Հույս ենք հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է պաշտպանության նախարարը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Տեսանյութեր

Լրահոս