Թեհրանը կհասկանա իր սխալը․ Կովկասի մուսուլմանների առաջնորդը «դաս է տալիս» Իրանին
Կովկասի մուսուլմանների առաջնորդ, շեյխ ուլ իսլամ Ալահշուքյուր Փաշազադեն բացասաբար է վերաբերվում նրան, որ Թեհրանն ու Երեւանը հռչակվել են քույր քաղաքներ։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Նրա խոսքով՝ «Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, ինչն աններելի է»։ «Որպես շեյխ՝ ես կողմ եմ բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին։ Հուսով եմ՝ Իրանը կհասկանա իր սխալը։ Իրանը չպետք է Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկի»,-ասել է Փաշազադեն։
Նա հավելել է, որ Ադրբեջանը Իրանին վերաբերվում է որպես եղբայրական երկիր։ «Բայց հետո մենք տեսանք, որ այդ եղբայրն այլ եղբայր ունի»,-ասել է նա։