Բաժիններ՝

Վատ ծառայություն, լուրջ խնդիրներ Հայաստանին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ամերիկյան «CNN» հ/ը-ն, «Ո՞ր ուղղությամբ կգնա Հայաստանը» խորագրի ներքո, երեկ անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին։ «CNN»-ը նշում է, «թե չնայած, որ Սերժ Սարգսյանի հաղթանակն ու նոր հնգամյա պաշտոնավարումը կանխորոշված է, բայցևայնպես, սպասվող ընտրություններն անիմաստ չեն»:

«Այս ընտրությունների անցկացումը նույնքան կարևոր է, որքան՝ ընտրություններից հետո Սարգսյանի կատարելիք ընտրությունը։ Եթե միջազգային հանրությունը դրական գնահատական տա այդ ընտրություններին, Սարգսյանի լեգիտիմությունը կբարձրանա։ Նա հնարավորություն կունենա կյանքի կոչել այդքան անհրաժեշտ բարեփոխումները, որոնք կօգնեն Արևմուտքին մերձենալու համար կամ էլ ՝ հնարավոր է, նա խուսափի կոշտ բարեփոխումներից, և առանց այդ էլ ՌԴ-ն չափազանց համակրող ՀՀ-ն էլ ավելի մոտեցնի Սոսկվային»,– հաղորդում է CNN-ը, և շարունակում.

«2008-ի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում աոաջին անգամ հաղթելով՝ Սարգսյանը հայտնվեց լեգիտիմության ճգնաժամի մեջ։ Ոմանք պնդում են, որ նա օգտագործել է իր դիրքը և ընտրությունները կեղծել՝ աոաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ հաղթանակ տանելու համար»:

Ապա նշվում է, որ «այս տարի Սարգսյանը ավելի քիչ դիմադրության է հանդիպելու, ինչը նրան սահեցնում է դեպի ավտորիտարիզմ. նրա հիմնական մրցակիցները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծաոուկյանը չեն մասնակցում ընտրապայքարին»: «Այն փաստը, որ Սարգսյանն անխոչընդոտ ընտրություն է ունենալու, վատ ծառայություն է ՀՀ-ին և վերջինիս իր զարգացման ճանապարհին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու»,– հայտնում է CNN-ը, ապա հիշեցնելով Սաակաշվիլիի հասցեին միջազգային գովեստը՝ արձանագրում. «Հայաստանը նման գովեստի չի արժանանա։ Հայաստանի կառավարությունը մնում է կոռումպացված ու ոչ արդյունավետ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս