Բաժիններ՝

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը կանցկացվի Աստանայում

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղը կանցկացվի ղազախական Աստանա քաղաքում: Այս մասին հայտնում է ՖԻԴԵ-ն:

Մրցախաղը կկայանա ապրիլի 7-ից մայիսի 1-ը: Չեմպիոնական մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2 միլիոն եվրո: Այս գումարի 60 տոկոսը կհասնի հաղթողին: Աշխարհի չեմպիոն համար կմրցեն Հավակնորդների մրցաշարի հաղթող Իան Նեպոմնյաշկին և մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած չին Դին Լիժենը:

Ընթացիկ տարվա հուլիսի հայտնի դարձավ, որ Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չի պաշտպանի չեմպիոնական տիտղոսը Իան Նեպոմնաշկիի հետ մրցախաղում: «Ես մոտիվացված չեմ ևս մեկ մրցախաղ անցկացնելու: Պարզապես հասկացել եմ, որ ինձ այդքան էլ դուր չի գալիս դա, թեպետ պատմական տեսանկյունից այն իսկապես կարող է հետաքրքրաշարժ լինել: Հանդիպել եմ ՖԻԴԵ-ի նախագահի և նրան փոխանցել, որ չեմ պաշտպանելու չեմպիոնական տիտղոսս հաջորդ մրցախաղում»,-ասել է նորվեգացին:

Մագնուս Կարլսենն աշխարհի չեմպիոն է 2013 թվականից: Այս ընթացքում նորվեգացին իր տիտղոսը պաշտպանել է 4 անգամ: Նա 31 տարեկան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս