Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է հետընտրական հանրահավաքների. մամուլ
«Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է փետրվարի 18-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններից հետո մի քանի օր հանրահավաքներ անցկացնել Երևանի Ազատության հրապարակում և Մատենադարանի մոտ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը նախօրեին և երեկ միանգամից երեք հանրահավաքի իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան, որոնք ընդունվել են՝ ի գիտություն։ Հանրահավաքները տեղի կունենան փետրվարի 20-ին և 22-ին Ազատության հրապարակում, իսկ 22-ին՝ Մատենադարանի մոտ»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և հիշեցնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարան հանրահավաքի իրազեկման հայտ էր ներկայացրել նաեւ այսօրվա համար։