Մեծ Բրիտանիայում բուժքույրերը երկօրյա գործադուլ են սկսել
Մեծ Բրիտանիայում սկսվել է Առողջապահության ազգային համակարգի 55 միավորումների բուժքույրերի երկօրյա գործադուլը, նրանք շարունակում են պահանջել գնաճից 5 %-ով բարձր աշխատավարձի ավելացում: Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Բուժքույրերը ևս երկու ակցիա են անցկացրել դեկտեմբեր ամսին: Առողջապահության նախարար Սթիվ Բարքլին հայտարարել է, որ բուժքույրերի աշխատավարձերը բարձրացնելու համար հարկավոր կլինի կրճատել հիվանդների խնամքին հատկացվող գումարը: Կառավարությունն առայժմ հրաժարվում է բանակցել գործադուլավորների հետ։
Հունվարի 18-ին և 19-ին բուժքույրերն աշխատանքը կընդհատեն առավոտյան 7:30-ից մինչև 20:30-ը, գրում է Guardian-ը։ Դրա պատճառով ստիպված են եղել չեղակել մեծ թվով վիրահատություններ և բժիշկների մոտ ընդունելություններ։
Դեկտեմբերին գործադուլների պատճառով շուրջ 30 հազար մարդ զրկվել է բժշկի մոտ պլանավորված այցը կատարելու հնարավորությունից: «Բուժքույրերի թագավորական քոլեջի» արհմիությունը հայտարարել Է, որ եթե Առողջապահության նախարարությունը չհամաձայնի աշխատավարձերի շուրջ բանակցություններ վարել, ապա հաջորդ գործադուլները կանցկացվեն փետրվարի 6-ին և 7-ին՝ Առողջապահության ազգային համակարգի արդեն 73 միավորումներում: