Բաժիններ՝

Այս տարվա ընթացքում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 1 միլիոն 290.000 խորանարդ մետր ջուր

Այս տարվա առաջին 15 օրերի ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 1 միլիոն 290 հազար խորանարդ մետր ջուր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունվարի 16-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 27 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս