Փաշինյանին են ներկայացվել նախորդ տարի Պաշտպանության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2022 թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմը և պաշտոնատար այլ անձինք:
Պատասխանատուները ներկայացրել են 2022 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված բարեփոխումներն ու այլ ուղղություններով կատարված աշխատանքները: