Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ. այսօր նրանց մի մասը դուրս է եկել Արցախից․ Ռուբեն Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել է. «Շրջափակված Արցախում մնացել են նաև օտարերկրյա քաղաքացիներ։

Ընտանիքները, այդ թվում՝ երեխաների հետ, արգելափակված էին մեկ ամսից ավելի։

Արցախի կառավարությունը, ռուս խաղաղապահների հետ միասին, երկար ժամանակ նախապատրաստում էր և այսօր կազմակերպել է նրանց մի մասի վերադարձը հայրենիք։

Սակայն Արցախի 120.000 քաղաքացիների, այդ թվում՝ 30.000 երեխաների համար անմարդկային շրջափակումը շարունակվում է»։

Տեսանյութեր

Լրահոս