Արցախում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00-ի դրությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2022/05/turqmenstan-gaz.jpg)
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ: