«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է 350 միլիոն դոլարի ներդրում իրականացնել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչները առաջարկել են մոտակա 5 տարիների ներդրումային ծրագիր։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
«Խոսքը 350 միլիոն դոլարին համարժեք դրամի ներդրման մասին է»,- նշեց նա:
Նախարարի տեղեկալի խոսքով՝ հարցը քննարկվել է Հանրային ներդրումային կոմիտեում, պայմանագրի հետ կապված որոշակի հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրվեն: «Դրանից հետո, կարծում եմ, կառավարությունը կտեղեկացնի ընթացքի մասին»,- եզրափակեց Սիմոնյանը