Բելառուսում մեկնարկել են ռուս-բելառուսական օդատիեզերական ուժերի զորավարժությունները
Բելառուսում այսօր սկսվել են Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ թռիչքամարտավարական վարժանքները:
«Այսօր մեկնարկել Է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների համատեղ մարտավարական թռիչքային զորավարժությունը. այդ ստորաբաժանումները մտնում են զորքերի (ուժերի) տարածաշրջանային խմբավորման ավիացիոն բաղադրիչի կազմի մեջ:
Ռուսաստանյան կողմից միջոցառմանը մասնակցում Է օդատիեզերական ուժերի զինվորական կազմավորումը», – ասված է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ թռիչքամարտավարական վարժանքների պլանը ենթադրում է մարտավարական դեսանտի իջեցման վարժանքներ։
«Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ օդային հետախուզություն, պետական սահմանի երկայնքով օդային տարածքի համատեղ պարեկություն, զորքերի խմբավորումների ավիացիոն աջակցություն, մարտավարական օդային դեսանտի իջեցում, բեռների առաքում և վիրավորների տարհանում», – նշված է հաղորդագրության մեջ: Զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 1-ը: