Մենք մեղավոր ենք նրա համար, որ մինչ օրս քո թրքասեր տեսակը դեռ իշխանության ղեկին է և ոչ թե ճաղերի հետևում. Խորեն Մարդոյան 

Խորեն Մարդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ասուլիսի հետքերով

Ինչպես միշտ`մեղավոր են բոլորը….

Մինչև մեղքը ուրիշի վրա նետելը և բացի քո սեփական անձից բոլորին մեղավոր ճանաչելը պետությունը այս վիճակին հասցնելու համար, հիշեցնեմ մի քանի անհերքելի փաստեր, որոնք որ տեղի են ունեցել քո ապաշնորհ կառավարման արդյունքում:

Եթե հիշողությունս չի դավաճանում, հանուն իշխանության եւ աթոռիդ ամեն գնով հասնելու համար, 2018-ին դու ես անցել բոլոր տեսակի կարմիր գծերը քո դրսի հովանավորների միջոցով, որոնք մինչ օրս ԼՌՈՒՄ են 120,000 Արցախցիներին քո «կիրթ ու կառուցողական» ընկերոջ կողմից շրջափակման մեջ պահելու համար:

Երկիրը, պետականությունը, բանակը եւ տնտեսությունը, կործանման եզրին են հասել քո՝ որպես ՀՀ վարչապետի, մեղմ ասած ոչ ճիշտ կառավարման արդյունքում, դե իսկ ՉՏԵՍ շրջապատիդ մասին, նույնիսկ ավելորդ եմ համարում որևէ բան նշելը:

Արցախը՝ ինչպես նաեւ «դժգույն ու դժբախտ» Շուշին կիրթ ու կառուցողական ընկերոջդ նվիրաբերվել է քո ապաշնորհ կառավարման ժամանակահատվածում, այլ ոչ թէ նախկինների օրօք, քանի որ Արցախը դու և քո թափառախումբը միշտ համարել եք ԲԵՌ, որից պետք էր անհապաղ և ամեն գնով ձեռբազատվել, ձեր իշխանությունը պահելու համար:

Հայկական սփյուռքը երբևէ այսքան պառակտված չի եղել ինչպես որ այսօր է եւ դրա միակ պատճառը այն խորը անջրպետն է, որ առաջացրեց քո ձևավորած կառավարությունը՝ ի դեմս սինանյան զարեհ կոչված երեւույթի, ով քեզ հետ միասին մինչ օրս քանդում և քայքայում է այն ամուր կապերը, որոնք ձեւավորվել են Հայաստանի անկախացումից ի վեր:

Քո օրոք էր, որ ադրբեջան կոչվող արհեստածին ցեղախումբը կերտեց իր պատմությունը և հաղթանակները ու աշխարհին ներկայացավ նոր դեմքով և իմիջով որպես հաղթանակած ազգ և մեր տարածաշրջանում,ժողովրդական լեզվով ասած «հարց լուծող տղու» կարգավիճակ ձեռք բերեց և այս ամենը այն դեպքում, երբ քո կիրթ ու կառուցողական ընկերը մինչև քո 2018 -ի իշխանազավթումը Եվրոպական տարբեր երկրներում, պատերի տակ վնգստում էր, թե իրեն ստիպում են, որ ինքը ճանաչի Արցախի անկախությունը:

Քո օրոք էր, որ Հայ Առաքելական Եղեղեցու նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, այն եկեղեցու, որը համարվում է աշխարհասփյուռ հայության այցեքարտը եւ ազգային ինքնության ու պատկանելիության պահպանման գրավականը:

Քո օրոք էր, որ Հայ Առաքելական եկեղեցու քահանան դուրս հրավիրվեց հայ կրթօջախից:

Եւ այսպես շարունակ, կարելի է անվերջ թվարկել այն բոլոր ավերները, որ դու բերեցիր քո ապաշնորհ կառավարման ժամանակ եւ դեռ շարունակում ես բերել:

Որ մի քիչ արժանապատվություն ունենայիր և պետության ղեկավարին հարիր մտածելակերպ, ինքնակամ հրաժարական կտայիր նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո և այլևս չէիր առաջադրվի, որ ժողովուրդը հնարավորություն ունենար ընտրելու նոր առաջնորդ, որն էլ իր հերթին կբանակցեր քո կողմից այդքան շատ սիրված և հարգված թուրքերի հետ, որպեսզի կատարվեին, այլ ոչ թե միտումնավոր ձևով անտեսվեին նոյեմբերի 9-ի փասթաթղթում տեղ գտած դրույթները կապված հայ ռազմագերիների, Բերձորի միջանցքի և մնացած բոլոր բաների հետ, այլ ոչ թե իմ երկրի առաջնորդը՝ ի դեմս քեզ, պարտված դեմքով կնստեր աշխարհի ղեկավարների դիմաց և լուրջ հարցեր կքննարկեր նրանց հետ:

Այո, դու ճիշտ ես նիկոլ, մեղավոր ենք բոլորս, Հայաստան-Արցախ-Սփյուռք, այստեղ ես քեզ հետ համաձայն եմ, մեղավոր ենք նրա համար, որ մինչ օրս քո թրքասեր տեսակը դեռ իշխանության ղեկին է և ոչ թե ճաղերի հետևում:

Հայ ժողովուրդի վերածնունդը ի հեճուկս քեզ ու քո նմանների լինելու է և գալու է ձեր բոլորի հատուցման պահը, ՉԿԱՍԿԱԾԵՍ՝ այն շատ մոտ է:

Աստված պահապան Հայաստան և Արցախ աշխարհին

Տեսանյութեր

Լրահոս