«Միակ բանը, որ նկատեցի՝ իշխանություն կորցնելու վախն էր». Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նայեցի. Նայեցի ոչ թե քննադատական, այլ մասնագիտական աչքով: Քննադատականի նյութ շատ կա զարմանքի և դիսոնանսի ևս դրա պակաս չի լինելու:

Շուրջ 680.000 ձայն ստացած Փաշինյանը խոսեց իր ընտրողների հետ: Այս անգամ խոսեց նաև իրեն չընտրողների,բայց նաև իր քաղաքական հակառակորդներին չընտրողների հետ: Շատ մեղմ և հանգիստ ինչ որ տեղ նաև տոլերանտ մոտեցմամբ փորձելով իրեն չընտրողներին մաքսիմալ լոյալ պահել իր քաղաքական կերպարի նկատմամբ:

Փաստացի այս երկու ընտրազանվածներում գոյություն ունեցող բոլոր թեզերին անդրադարձ կատարելով և կրկին դրանք սնուցելով (պատերազմը ջեբը գցելուց, մինչև իշխանությունը իրեն որպես պատիժ փոխանցելը) լուծեց այդ ընտրազանգվածների քաղաքական վարքաբանության հարցը պահելով նրանց նույն թեզերի մեջ, որքան էլ նրանք զգան, որ ինչ որ բան այն չէ:
Արտաքին քաղաքականության և Արցախյան հարցի մասով ողջ քաղաքական գիծն ու պատասխանատվության մեկնաբանությունը նույնպես մնաց պատասխանատվության օտարման, վրայից գցելու տրամաբանության մեջ: Սա նոր բան չէ, 680.000-ը ունի իրավիճակի մեղավորներ նշանակվածներին, դրանք մերթ նախկիններն են, մերթ ռուսները, իսկ այսօր էլ արդեն որպես նորութուն «մեր գենետիկ ընկալումներն ու սովետական հայրենասիրությունը»:

Ոչ մի նոր բան չնկատվեց: Միակ բանը, որ նկատեցի դա իշխանություն կորցնելու վախն էր: Վախ որը ձևավորվում է ոչ թե ներքին քաղաքական հավակնորդներից և նրանց գործողություններից այլ արտաքին բևեռների կողմից եկող վտանգներից և ձևավորված թակարդից: Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը փորձում է լոյալ ընտրազանգվածի հետ ևս աշխատել, ավելի լայնացնելով մաշվող լեգիտիմութան բազան նոր ընտրազանգվածներով:

Նա այսօրվանից անում է այն ինչ մեր ընդդիմությանը շուրջ երկու տարի է չի հաջողվում անել: Այն է աշխատել նոր ընտրազանգվածների հետ և մոբիլիզացնել նրանց քաղաքական մտածողությունը իր թեզերի շուրջ:
P.S. Մաշված է, ոչ թե ուժեղ, այդ մենք ենք թույլ, ոչ թե նա է ուժեղ»:

Տեսանյութեր

Լրահոս