«Հիշեցնեմ, որ հիմա լսում եք մեկի ասուլիսը, ով…». Հովհաննես Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշեցնեմ, որ հիմա լսում եք մեկի ասուլիսը, ով 5000 հոգի է սպանել, որ Արցախը հանձնի ու դեռևս չի հրապարակել զոհվածների ամբողջական անուն, ազգանունները,
Բանակցություններն է տապալել, դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունները փչացրել, որ Ադրբեջանը կարողանա հարձակվի ու գրավի Հայաստանի հողերը։
Գերիներին չի վերադարձնում, փոխարենն ասում ա՝ ոչինչ թող մի էրկու ամիս սպասեն։
44 օր բոլորին ստել է, թե հաղթում ենք, որ հանձնի Արցախը։
Կոտրել է բանակի ողնաշարը՝ կեղծ գործեր հարուցելով, վարկաբեկելով Արցախն ազատագրած գեներալներին։
Կոտրել է բանակը՝ կադրային ջարդ անելով։
Կոտրել է Հայաստանի հերոսներին՝ նրանց դեմ կեղծ գործեր հարուցելով։
Քանդել է դատական համակարգը սուտասաններին, զրպարտիչներին դատարաններ ներմուծելով, իսկ բարձր կարգի մասնագետների դեմ կեղծ գործեր հարուցելով ու համակարգից զոռով հեռացնելով։
Դատարանները քանդելու համար անգամ ԱԱԾ-ին ուղարկել էր Հրայր Թովմասյանի հոր ու դստրերի վրա, իսկ Թովմասյանի դեմ կեղծ գործ հարուցել։
Հնարել է գրիչի պատմություն, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահին վարկաբեկի։
Վերացրել է հայ ժողովրդի համերաշխությունը, պառակտել ընտանիքներ, մտերիմ ընկերների։
Գործածել է Հիտլերի լեքսիկոնը հայկական ավանդական կառույցների դեմ։
Իր ավտոշարասյունով սպանել է հղի կնոջ։
Դատարանի դահլիճում բոլորիս աչքի առաջ սպանել է Արմեն Գրիգորյանին։
Վերացրել է հայկական ռազմավարական, մասնագիտական ինստիտուտներ, դրանց մեջ՝ գեոդեզիայի ինստիտուտը։
Կորոնավիրուսի համաճարակի տարածողն էր իր բազմահազար ցույցերով Սյունիքում, երբ Իրանի սահմանը համաճարակի պատճառով փակ էր։
Կորոնավիրուսի տարածումը գցել է Էջմիանծեցի կնոջ վրա։
Պատերազմից հետո թողել է, որ անհայտ կորածները մահանան անտառներում։
Պատերազմի ժամանակ կանոնավոր բանակը քանդել է՝ կոչ անելով քուչում 30 հոգով հավաքվել, գնալ պատերազմ։
Պատերազմը չի կանգնեցրել՝ թողնելով, որ ևս հազարավորները զոհվեն, իբր թե իրեն դավաճան չասեն։
Հայաստանի դաշնակցի մասին ստեր, ատելություն տարածելով ու իրա նման կուսակցություններ, լրատվամիջոցներ ու անձանց խոդի գցելով՝ վերացրել է Հայաստանի պաշտպանիչ երկրորդ շերտը։
Արգելել է Հայաստանի բարեկամներին, հայերի շահերի պաշտպանության գործիչներին մուտք գործել Հայաստան։
Արցախի ու արցախցիների նկատամամբ համակարգային ատելություն է տարածել։
Հանձնել է Բերձորը, Աղավնոն, պատրաստվում է հանձնել Սյունիքը։
Թաքուն հանձնել է Գորիս-Կապան ճանապարհը։
Կեղծ գործեր է հարուցել Սյունիքի համայնքապետերի վրա, իսկ Գորիսի քաղաքապետը բանտից է հաղթել ընտրությունները։
Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնած Հունգարիայի հետ վերականգնել է Հայաստանի հարաբերությունները։
Շուշիի, Արցախի հայկական լինելը կասկածի տակ է դրել։
Ականների քարտեզները հանձնել է Ադրբեջանին։
Քրդերին դավաճանաբար հանձնել է հայերի ցեղասպան Թուրքիային։
Հրաժարվել է 2 միլիոն հայերի ցեղասպանության ճանաչումից։
Հայկական բնակավայրերը կոչում է ադրբեջանական տարբերակով, Էյվազլին հիշու՞մ եք։
Բռոնիժիլետը հագին հայ երեխաներին դեմը պատնեշ է դրել, որ հանկարծ կրակեն, էրեխեքին կպնի։
Թույլատրում է, որ Հայաստանի ազգային հերոսներին գրաքննեն։
Իր ողջ կենսագրության ընթացքում զրպարտություններ ու մուտիլովկեք է տարածել։
Ու հենց հիմա, երբ ասուլիս է տալիս, արդեն 30 օր է փակել է Արցախի ճանապարհը, 150 հազար մարդկանց սովամահ է անում, այդ թվում՝ 30 հազար երեխայի, որ հանձնի Արցախը, հետո Սյունիքը, հետո Երևանը։
Դուք լսում եք մեկի ասուլիսը, ով դավաճանել է հայերին, ռուսներին, պարսիկներին, չինացիներին, եզդիներին, ասորիներին, հույներին, քրդերին, ալևիներին, կիպրացիներին, թալիշներին, իրեն հարց տվողներին ու իր ասուլիսը լսողին։