Արցախի որոշ ուսհաստատությունների աշխատանքը ժամանակավորապես կկասեցվի

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական գործընթացը հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։ Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Ինչպես հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս