Բաժիններ՝

Եղեգնաձորի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Օրերս ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ոստիկանների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, Եղեգնաձորի բաժին են տեղափոխել 3 տղամարդու, որոնցից մեկը՝ Արարատի մարզի Երասխ գյուղի, երկուսը՝ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ էին։ 37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված և ապակյա գլանակ։

Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է։

Ձերբակալվածներից 34-ամյա տղամարդը հայտնել է, որ մեքենայում ունի մարիխուանա։

Մեքենան տեղափոխվել է Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս