7 դատվածություն, 25 կարգապահական տույժ

Նախկինում 6 անգամ դատապարտված «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Համլետ Ղազարյանը, ով որովայնի շրջանում ասեղներ է մտցրել և թույլ չի տալիս դրանք հեռացնեն՝ պահանջելով, որ իրեն այցելեն լրագրողները կամ ՀԿ- ների ներկայացուցիչներ և լսեն իր բողոքը։ Դատապարտյալը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, քանի որ ի թիվս ինքնավնասման նրա մոտ հայտնաբերվել է նաև թոքախտ:

Այդ մասին «Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ դատապարտյալը դիմում է ներկայացրել, պատկան մարմիններին, որտեղ մասնավորապես բողոքում է, որ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից անընդմեջ ծեծի է ենթարկվել և որ ՔԿՀ-ի պետը ստիպել է նրան կեղծ ցուցմունքներ տալ:

Գոռ Ղլեչյանի խոսքով՝ դա դատապարտյալի իրավունքն է, իսկ ներկայացված դիմումները կքննվեն համապատասխան մարմինների կողմից:

Նշենք, որ Համլետ Ղազարյանը դատապարտվել է 2004թ. հոկտեմբերի 25-ին՝ 8 տարվա ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Սակայն պատժի կրման ընթացքում նա ձեռք է բերել երկրորդ դատվածությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով, և նախորդ պատժին ավելացել է ևս 2 տարի 6 ամիս, այսպիսով՝ պատժի կրման ավարտը 2014թ. հոկտեմբերի 13-ն է:

Այս պատժի կրման ընթացքում դատապարտյալը 25 անգամ կարգապահական տույժի է ենթարկվել:

Տեսանյութեր

Լրահոս