Բաժիններ՝

Լուլուն կրկին զայրացել է

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) ֆեյսբուքում հերթական գրառումն է կատարել՝ իր վրդովմունքն արտահայտելով դպրոցականների դասագրքերի վերաբերյալ։

«Հարգարժան դպրոցական դասագրքերի հեղինակներ և մեթոդիստներ, հնարավոր չէ՞ արդյոք 7 տարեկան` տառերը նոր սովորած երեխաներին չապշեցնել ձեր բառապաշարի ճոխությամբ,ավելի ճիշտ չէ՞ր լինի աստիճանաբար նրանց հրամցնել ոսկեղենիկ հայոց լեզուն` փոքր չափաբաժիններով, որպեսզի հիասթափության և անզորության փոխարեն` հաճույքով սերտեին մայրենին։ Կարելի՞ է «գթասիրտ», «աղերսանք», «ճշմարտախոս»,  «բարեգթություն» և այլ երկար բառերը դեռևս փոխարինել կարճ ու հաճախ գործածելի հոմանիշներով և հետո քիչ-քիչ ներմուծել հիրավի գեղեցիկ, բայց բարդ բառերը նրանց բառապաշար։ Ակներև է ,որ ցանկանում եք գիտակ և հարուստ բառապաշարով սերունդ դաստիարակել, բայց, ըստ իս, ձեր` ավելի ջանքերը հնարավոր է հակառակ ազդեցությունն ունենան։
Դիցուք` մեջբերում այսօրվա դասից. «Դա երջանկության այնպիսի հուզիչ և նուրբ արտահայտություն էր, որն ավելի շատ տխրեցնում էր,քան ուրախացնում»… ու այսպես 2-3 էջ…
Ըստ իս` իմաստային և բառապաշարային ,ինչպես նաև ավելի ռոմանտիկ և փիլիսոփայական տեքստերին կարելի է անցնել 4-րդ դասարանից… Լավ գոնե` 3-րդ… Քննարկենք,եթե հակառակ կարծիք ունեցողներ կան»,- գրել է Լուլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս