Առանց Ադրբեջանի թույլտվության՝ Հայաստանը չի կարող օգտվել ԲԹԿ-ից. Զիյա Մամեդով
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի տրանսպորտի փոխնախարար Արտաշես Ավետիսյանի այն հայտարարությունը, թե անհրաժեշտության դեպքում Հայաստանը կօգտվի կառուցվող «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու ծառայություններից.
«Առանց Ադրբեջանի թույլտվության՝ Հայաստանը չի կարող օգտվել ԲԹԿ-ից: Բոլորին հիշեցնում եմ, որ այդ նախագիծն իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ, ինչպես նաև ֆինանսավորվում է մեր երկրի պետբյուջեից: Հայաստանն իրավունք չունի օգտվել ԲԹԿ-ից, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը: Առանց մեր թույլտվության, Հայաստանը չի կարող միանալ տվյալ նախագծին»: