Իրանը կտրականապես հանդես է գալիս միջուկային զենքի մշակման դեմ. Ալի Լարիջանի
Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը կտրականապես հանդես է գալիս միջուկային զենքի մշակման դեմ.
«Մենք քանիցս հայտարարել ենք, որ այդպիսի զենքի ստեղծումը տեղ չունի Իրանի միջուկային դոկտրինայում: Այաթոլլահ Ալի Խամենեին ֆեթվա է արձակել, որով արգելել է զանգվածային ոչնչացման զենքի ստեղծումն ու կուտակումը:
Միջուկային զենքը վտանգավոր է ժողովուրդների անվտանգության ու խաղաղության համար: Այդ զենքի տարածման պատճառն այն է, որ մյուս երկրները՝ ներառյալ ԱՄՆ-ը, շարունակում են արտադրել միջուկային նոր զենքեր»: