Բաժիններ՝

Այս տարի Աֆղանստանը կլքի ևս 34.000 ամերիկացի զինծառայող. Բարաք Օբամա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ամենամյա ելույթի ժամանակ պաշտոնապես հայտարարել է, որ այս տարի Աֆղանստանը կլքի ևս 34.000 ամերիկացի զինծառայող.

«Մենք արդեն իսկ հայրենիք ենք վերադարձրել մոտ 33.000 քաջ զինծառայողի: Այս գարնանը մեր ուժերն իրենց վրա կվերցնեն աջակցման գործառույթներ, իսկ (անվտանգության ապահովման) ղեկավարումը կստանձնեն աֆղանական անվտանգության ծառայությունները: Այսօր ես կարող եմ հայտարարել, որ տարվա ընթացքում ևս 34.000 զինծառայող Աֆղանստանից կվերադառնա տուն: Մինչև հաջորդ տարեվերջ կավարտվի պատերազմն Աֆղանստանում»:

Նշվում է, որ Օբաման իր այս հայտարարությունից առաջ նախապես իր պլանների մասին տեղյակ է պահել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Ներկայիս դրությամբ Աֆղանստանում է գտնվում մոտ 66.000 ամերիկացի զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728